National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.12.2021
Ազգային ժողովը վերսկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները  քննարկել են ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն այնուհետեւ ընդունել է  նախորդ օրը քննարկված օրինագծերը:  

Հաջորդիվ խորհրդարանը վերսկսել է  «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է լրամշակված նախագիծը:  Ըստ այդմ` բյուջեի եկամուտները 2022 թվականին կկազմեն  1 տրիլիոն 947,8 մլրդ դրամ,  ծախսերը` 2 տրիլիոն 184 մլրդ դրամ, իսկ  պակասուրդը` 236, 2 մլրդ դրամ: Բացի նշված ծախսերից,  առաջնահերթությունների հավելվածում ներառված են   85 մլրդ 556 մլն դրամի չափով լրացուցիչ  միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե  բյուջեի եկամուտները գերազանցեն նախատեսված չափը կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասն իրականացվի պակաս արժեքով:

Նախարարը ներկայացրել է նախագծի եկամտային եւ ծախսային հատվածներում կատարված փոփոխությունները`  հավելելով, որ դրանց արդյունքում պակասուրդը նվազել է 6 մլրդ   736,3 մլն դրամ չափով:

«2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է Կառավարության 2021-2026 թվականների  ծրագրին  համահունչ` հատուկ կարեւորելով անվտանգային հարցերի, կրթական  համակարգերի, ներառական եւ որակյալ  ենթակառուցվածքների  զարգացման հարցերի լուծումը: Այս խնդիրների լուծումը հիմքեր պետք է ստեղծի բարձր տնտեսական աճի  զարգացման համար»,-նշել է Տիգրան Խաչատրյանը: Նա շեշտել  է, որ գալիք տարվա պետական բյուջեն  ձեւավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռ հաղթահարված չեն 2020 թվականին արձանագրված կորոնավիրուսային համավարակի եւ պատերազմի անվտանգային, սոցիալական եւ տնտեսական հետեւանքները:  «Չնայած դրան` մեզ հաջողվել է կառավարել այն հիմքերը, որոնք կարող էին խոչընդոտել հետագա տնտեսական զարգացմանը»,- ընդգծել է նա եւ հավելել, որ Կառավարությանը հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչի շնորհիվ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է տնտեսական վերականգնման աճի բարձր` 5 տոկոս չափով  տեմպ: Կառավարության գնահատմամբ`  տնտեսական աճի բարձր ցուցանիշը  կպահպանվի մինչեւ տարեվերջ եւ հուսալի հիմք կդառնա 2022 թվականի համար ծրագրված տնտեսական աճի համար:  Կառավարությունն ակնկալում է գալիք տարում արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ: Կապիտալ ծախսերի համար կհատկացվի 352 մլրդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի 4,5 տոկոսը: Նշվածից բացի, համայնքներին կհատկացվեն մոտ 18,4 մլրդ դրամի չափով  կապիտալ նշանակության սուբվենցիաներ`  համայնքային նշանակության ենթակառուցվածքների համաֆինանսավորման նպատակով եւ այլն:

 Նախագծի ներկայացումից հետո նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
 


29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am